08.01.2017 11:30

Իբրահիմովիչն իրեն համեմատել է կենդանու հետ

Իբրահիմովիչն իրեն համեմատել է կենդանու հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չափազանց գոհ է իր ֆիզիկական վիճակից։

«Ինձ լավ եմ զգում, գերազանց մարզավիճակում եմ։ Մարզիչը հիանալի ծրագիր է կազմել։ Նա իմ ֆիզիկական տվյալները հարմարացրել է Պրեմիեր լիգային։ Նախապատրաստությունը, խաղերը և վերականգնումը լավ են կազմակերպված։

Այդ ամենը շատ կարևոր է, քանի որ սովորական մարմին չունեմ, ինձ այդ առումով համեմատում եմ կենդանու հետ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։