08.01.2017 12:18

Դոհա-2017. Մարեյը և Ջոկովիչը կվիճարկեն տիտղոսը

Դոհա-2017. Մարեյը և Ջոկովիչը կվիճարկեն տիտղոսը

Դոհայում անցկացվող թենիսի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը երկու սեթում հաղթել է չեխ Թոմաշ Բերդիխին՝ 6։3, 6։4 հաշվով։

Դիմակայությունը տևել է 101 րոպե։ ATP-ի մրցաշարերում շոտլանդացու հաղթարշավը հասավ 28 հանդիպման։ Մարեյը եզրափակիչ է հասել 6-րդ մրցաշարում անընդմեջ։ Նախորդ 5 անգամ նա նվաճել է տիտղոսը։

Մարեյը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ, ով առավելության է հասել իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ։