09.01.2017 09:00

Լուչանո Մոջի. Մենք ստիպված էինք վաճառել Զիդանին

Լուչանո Մոջի. Մենք ստիպված էինք վաճառել Զիդանին

Թուրինյան «Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Լուչանո Մոջին իր կարծիքն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքի վերաբերյալ ու պատմել, թե ինչու իտալական ակումբը 2001-ին որոշեց վաճառել կիսապաշտպանին մադրիդյան ակումբ։

«Անկասկած Զիդանի լավագույն որակը նրա խարիզման է։ «Ռեալում» շատ կան համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, և Զիդանն ունակ էր հասնել նրան, որպեսզի բոլորն իրեն հարգեին։ Կարելի է նաև ասել, թե Զիդանը յուրային է թիմում։ Զիզուն չեմպիոն էր, երբ խաղում էր, և դա թույլ է տալիս նրան հեշտ աշխատել։ Որպես մարզիչ նա իր սաներից խնդրում է նույնը, ինչ ժամանակին ինքն էր անում դաշտում։

Ինչու վաճառեցինք Զիդանին «Ռեա՞լ»։ Ափսոս էր այդպիսի ֆուտբոլիստի կորցնել, բայց «Յուվենտուսը» ստիպված էր այդ քայլին գնալ, որպեսզի նոր թիմ ձևավորեր։ Զիդանի վաճառքից ստացված փողերով մենք ձեռք բերեցինք Նեդվեդին, Թյուրամին, Կաննավարոյին, Ինձագիին, Բուֆոնին և շատ տիտղոսներ շահեցինք»,- Մոջիին է մեջբերում Bernabeu Digital-ը։