09.01.2017 09:15

Կարլուշ Կեյրուշը լքել է իր պաշտոնը

Կարլուշ Կեյրուշը լքել է իր պաշտոնը

Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշն այլևս չի շարունակի իր աշխատանքը:

«Abola»-ն տեղեկացնում է, որ 63-ամյա պորտուգալացին Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ հինգժամյա խորհրդակցություն է ունեցել: Արդյունքում, կողմերը որոշել են խզել գործող պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտը:

«Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը և ԻՖՖ-ն համաձայնության չեն կարողացել հասնել ֆեդերացիայի աշխատանքի տարբեր գործառույթներում: