09.01.2017 09:30

Մայքլ Օոուեն. Մտածում էի ավելորդ քաշ եմ հավաքել, բայց հետո տեսա Ռոնալդոյին

Մայքլ Օոուեն. Մտածում էի ավելորդ քաշ եմ հավաքել, բայց հետո տեսա Ռոնալդոյին

«Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օոուենը, ով հրավիրված է եղել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում մադրիդցիների ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին հանձնվող «Ոսկե գնդակի» արարողությանը, կատակել է նախկին թիմակից Ռոնալդոյի մասին:

«Մտածում էի՝ ավելորդ քաշ եմ հավաքել, բայց հետո տեսա իմ ընկեր Ռոնիին»,- «Twitter»-ում տեղադրած համատեղ լուսանկարի տակ գրել է անգլիացին:

Ռոնալդոն ու Օոուենը «Ռեալի» կազմում միասին հանդես են եկել 2004-05թթ․ մրցաշրջանում: