09.01.2017 10:00

Մոուրինյու. Դեպայի դիրքում խաղում են Մխիթարյանը, Մատան, Ռեշֆորդը, Ռունին ու Լինգարդը

Մոուրինյու. Դեպայի դիրքում խաղում են Մխիթարյանը, Մատան, Ռեշֆորդը, Ռունին ու Լինգարդը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը չի ստանում խաղալու հնարավորություն։

«Մենք շատ խաղացողներ ունենք Դեպայի դիրքում: Դա այն դիրքերից է, որն, իրոք, համալրված է: Մենք ունենք Լինգարդ, Մխիթարյան, Մատա, Ռեշֆորդ, Ռունի, Դեպայ: Ուստի նրանցից յուրաքանչյուրի համար էլ խաղալը հեշտ չէ: Չեմ կարող Մեմֆիսին ստիպել մնալ, քանի որ նա չի ստանում խաղային ժամանակ։ Սակայն, եթե Դեպայը մնա, երջանիկ կլինեմ: Նա հրաշալի տղա եւ լավ ֆուտբոլիստ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Fox Sports -ը։

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպային ձեռք բերելու համար անգլիական ակումբը 2015-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել հոլանդական ՊՍՎ-ին: