09.01.2017 10:15

Իբրահիմովիչը գովել է Մխիթարյանին ու Պոգբային

Իբրահիմովիչը գովել է Մխիթարյանին ու Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի ու Պոլ Պոգբայի հասցեին:

«Կարծում եմ, երբ խաղում ես նրանց պես ֆուտբոլիստների հետ, միշտ մնում ես բարձր մակարդակի վրա: Նրանք միշտ ցանկանում են հաղթել, ջանասիրաբար մարզվում են եւ ունեն հրաշալի մտածելակերպ: Նրանք առաջադիմում են ամեն օր եւ ուրախ կլինեի, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակներին ամեն ամիս»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը ու Պոլ Պոգբան: Անգլիական ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում 35-ամյա Իբրահիմովիչը հավաքել էր ձայների 38 տոկոսը եւ շրջանցել Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագ ստացել էր 36 տոկոս ձայն, իսկ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 26 տոկոս: