09.01.2017 10:30

Գասկոյնը ծեծի է ենթարկվել

Գասկոյնը ծեծի է ենթարկվել

Նախկին անվանի ֆուտբոլիստ Պոլ Գասկոյնը Լոնդոնի հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկվել:

«The Mirror»-ը հայտնում է, որ Անգլիայի հավաքականի նախկին խաղացողին աստիճաններից հրել են` պատճառելով լուրջ վնասվածքներ: Հիվանդանոցում Գասկոյնի գլուխը վիրահատել են` անցկացնելով 11 կար:

Նշվում է, որ 49-ամյա սկանդալային աստղը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Լոնդոնի ոստիկանությունն այժմ փնտրում է Գասկոյնին ծեծի ենթարկողին: