09.01.2017 11:03

Դոհայի մրցաշար. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Մարեյին

Դոհայի մրցաշար. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Մարեյին

Դոհայի մրցաշարի եզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ առաջին ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ:

Այսպիսով, Ջոկովիչն ընդհատեց Մարեյի 28 անընդմեջ հաղթանակների շարքը: Վերջին անգամ Մարեյի նկատմամբ հաղթանակ էր տարել Խուան Մարտին դել Պոտրոն:

Ջոկովիչի և Մարեյի միջև հանդիպումների ընդանուր հաշիվը դարձավ 25:11՝ հօգուտ սերբ թենիսիստի: Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 237 հազար 190 դոլար: 

Եզրափակիչ. Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2) - Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 1)` 6:3, 5:7, 6:4