09.01.2017 12:07

Արթուր Ալեքսանյանը՝ դասակարգման առաջատար, Միհրան Հարությունյանը երկրորդն է

Արթուր Ալեքսանյանը՝ դասակարգման առաջատար, Միհրան Հարությունյանը երկրորդն է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում եւ զիջում է միայն սերբ Դավոր Շտեֆանեկին, որն Օլիմպիական խաղերի եզրափակիչում հայ ըմբիշին հաղթել էր կողմնակալ մրցավարության շնորհիվ:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 8-րդն է 71 կգ քաշային կարգում, իսկ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 12-րդ տեղում է: