09.01.2017 16:50

Ասադի հարցազրույցը. «Մենք դեպի հաղթանակ տանող ճանապարհին ենք»

Ասադի հարցազրույցը. «Մենք դեպի հաղթանակ տանող ճանապարհին ենք»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցներին, որում հայտարարել է, որ իրեն հավատարիմ ուժերը «դեպի հաղթանակ տանող ճանապարհին են»:

Ասադը լրագրողների հետ զրուցել է Դամասկոսում: Նրա խոսքով՝ պատերազմի վճռորոշ պահն ապստամբների պարտությունն էր Հալեպը պաշարելիս:

Սակայն քաղաքի՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ անցնելը չի կարելի գնահատել որպես վերջնական հաղթանակ, կարծում է Սիրիայի նախագահը: «Հաղթանակը կգա այն ժամանակ, երբ ոչնչացվեն բոլոր ահաբեկիչները»,- պարզաբանել է Ասադը:

Պատասխանելով ռմբակոծությունների մասին հարցին, որոնց հետևանքով բազմաթիվ զոհեր եղան խաղաղ բնակչությունից, Սիրիայի նախագահն ասել է, թե «այդպիսին է ժողովրդի ազատագրման գինը»:

Փոխանցում է BBC-ն: