09.01.2017 16:57

ԱՄՆ. Մերիլ Սթրիփը քննադատել է Թրամփին

ԱՄՆ. Մերիլ Սթրիփը քննադատել է Թրամփին

250 ֆիլմերում նկարահանված, եռակի օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը քննադատության տարափ է թափել Դոնալդ Թրամփի վրա «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ, որում  դերասանուհին մրցանակ է ստացել կինեմատոգրաֆում  ունեցած ավանդի համար:

Սթրիփն ԱՄՆ ընտրված նախագահին հիշեցրել է այն դեպքը, երբ նա ծաղրել էր հաշմանդամ լրագրողին, և մեկնաբանել է Թրամփի առաջարկը՝ արտաքսել անլեգալ ներգաղթյալներին:

«Դուք և մենք բոլորս, որ գտնվում ենք այս դահլիճում, ամերիկյան հասարակության ամենախոցելի հատվածն ենք: Մտածե՛ք այդ մասին, Հոլիվուդ, արտասահմանցիներ, մամուլի ներկայացուցիչներ: Հոլիվուդը լի է աուտսայդերներով և օտարազգիներով: Եթե մենք նրանց բոլորին այսօր դուրս նետենք, ապա դուք հեռուստատեսությամբ  դիտելու ոչինչ չեք ունենա, բացի ֆուտբոլից և առանց կանոնների մարտերից: Իսկ դա արվեստ չէ»,- ասել է դերասանուհին:

Դոնալդ Թրամփը շատ արագ արձագանքել է քննադատությանը՝ Մերիլ Սթրիփին մեղադրելով կանխակալության մեջ և նրան անվանելով «Հիլարիի ֆանատուհի»: New York Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե չի զարմանում, որ «գրոհի է ենթարկվում կինոյի աշխարհի լիբերալների կողմից»:

Փոխանցում է euronews-ը: