09.01.2017 17:02

Վախճանվել է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին

Վախճանվել է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին

Իրանում 82 տարեկան հասակում վախճանվել է երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին՝ 1980-1990-ական թթ. Իրանի առաջատար քաղաքական գործիչներից մեկը: Լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ նախագահը մահացել է ինֆարկտից:

Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1989-1997 թթ.: 2005 թ. ընտրություններում նա պարտվեց Մահմուդ Ահմադինեջադին:

Թեպետ Ռաֆսանջանին կապ ուներ կղերական շրջանակների հետ, նա համարվում էր պահպանողական պրագմատիզմի հետևորդ, որը պատրաստ էր բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ:

Ռաֆսանջանին Իրանում քաղաքացիական և քաղաքական ազատությունների ընդլայնման կողմնակից էր և հանդես էր գալիս հօգուտ քաղբանտարկյալների ազատ արձակման:

Փոխանցում է BBC-ն: