09.01.2017 17:08

Ֆրանսիան կասեցրել է պաշտպանական օբյեկտների վրա կատարված 24 հազար կիբեռգրոհ

Ֆրանսիան կասեցրել է պաշտպանական օբյեկտների վրա կատարված 24 հազար կիբեռգրոհ

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ անցյալ տարի Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ,  կասեցվել է պաշտպանական օբյեկտների վրա կատարված 24 հազար հակերային գրոհ:

Ինչպես հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, նման կիբեռգրոհների թիվը տարեցտարի կրկնապատկվում է, և այս տարի ցանցահենների հարձակումների օբյեկտ կարող են դառնալ նախագահական ընտրությունները:

Լը Դրիանը, խնդիր դնելով երկրի կիբեռանվտանգության միջոցառումների վերանայումը, նախազգուշացրել է, որ չափազանց միամիտ կլիներ կարծել, թե Ֆրանսիան ապահովագրված է այնպիսի հակերային գրոհներից, որոնք կատարվեցին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքում: Նախարարի խոսքով՝ վերջին երեք տարիներին հակերային հարձակումները զգալիորեն աշխուժացել են և լուրջ սպառնալիք են երկրի ենթակառույցների համար:

Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ՆԳ նախարարը նշել է, որ մասնագետներին հաջողվել է կասեցնել դրսից կատարված հազարավոր հարձակումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգի վրա կատարված հարձակումները:

Փոխանցում է BBC-ն: