09.01.2017 17:13

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջոնսոնը հանդիպել է Թրամփի թիմի անդամների հետ

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջոնսոնը հանդիպել է Թրամփի թիմի անդամների հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով ժամանել է Նյու Յորք և հանդիպել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք առանցքային խորհրդականների հետ:

Մասնավորապես, Ջոնսոնը հանդիպել է Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների  և ապագա վարչակազմի գլխավոր մարտավար Սթիվ Բենոնի հետ:

Ֆորին-օֆիսը տեղեկացրել է, որ քննարկված թեմաների թվում եղել է ամերիկյան քաղաքականությունը Սիրիայի, Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ, և քննարկումները եղել են «դրական, բայց անկեղծ»:

Կիրակի օրը Թրամփը Twitter-ում գրել է, որ ուրախ կլինի գարնանը հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Փոխանցում է BBC-ն: