09.01.2017 17:17

ԶԼՄ. Մահացել է Լեհաստանի նախկին նախագահի որդին

ԶԼՄ. Մահացել է Լեհաստանի նախկին նախագահի որդին

Լեհական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Գդանսկի իր բնակարանում հայտնաբերվել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդու՝ Պշեմիսլավ Վալենսիայի դին:

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ 43-ամյա Վալենսայի մարմինը հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը: Դատաբժշկական փորձաքննության մասնագետների նախնական կարծիքով՝ մահացածի մարմնի վրա բռնի մահվան հետ կապված ոչ մի կասկածելի հետք չի հայտնաբերվել:

Associated Press-ը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան և նրա կինը՝ Դանուտան, ութ զավակ ունեն՝ չորս որդի և չորս դուստր: Պշեմիսլավն ընտանիքի երրորդ զավակն էր: Gazeta Wyborcza-ն գրում է, որ Պշեմիսլավը երիտասարդ ժամանակ ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել և բազմիցս ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Փոխանցում է BBC-ն: