09.01.2017 17:22

Փարիզում ձերբակալվել են Քիմ Քարդաշյանին կողոպտելու համար կասկածվող անձինք

Փարիզում ձերբակալվել են Քիմ Քարդաշյանին կողոպտելու համար կասկածվող անձինք

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 15 հոգու, որոնք կասկածվում են ամերիկյան հեռուստաաստղ և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ:

Քարդաշյանը հարձակման էր ենթարկվել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Փարիզում, որտեղ նա ժամանել էր նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով: Հինգ կողոպտիչներ, ոստիկանական համազգեստով, մտել էին հյուրանոց, որտեղ հանգրվանել էր հեռուստաաստղը, զենքի սպառնալիքով կապկպել էին նրան, ապա հեռացել՝ իրենց հետ տանելով մոտավորապես 9 մլն եվրո արժողության ոսկե զարդեր:

Հանցագործության մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 15 հոգի, գործողությունն իրականացվել է հունվարի 9-ի առավոտյան Փարիզի տարբեր հատվածներում: Ոստիկանության տրամադրության տակ կա 96 ժամ՝ նրանց մեղադրանք առաջադրելու կամ ազատ արձակելու համար:

Կողոպուտից անմիջապես հետո Քիմ Քարդաշյանը վերադարձել էր ԱՄՆ, և այժմ ամենուրեք նրան ուղեկցում են իր վարձակալած 20 թիկնապահները:

Փոխանցում է euronews-ը: