11.01.2017 09:30

Մարադոնա․ Արգենտինան կարող են հեռացնել ՖԻՖԱ-ից

Մարադոնա․ Արգենտինան կարող են հեռացնել ՖԻՖԱ-ից

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ իր երկրի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից։ Նման տեղեկություն Մարադոնային տրամադրել է անձամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

-Ինֆանտինոն երկար չի մտածի, թե AFA-ն ՖԻՖԱ-ից հեռացնելու անհրաժեշտություն լինի։ Նա ինձ ասել է․ «Արգենտինայից եկող լուրերից մազերս «բիզ-բիզ» են լինում։ Ես չեմ պատրաստվում մտատանջվել․ եթե AFA-ն հեռացնենք, յուրաքանչյուր արգենտինացու կարող եմ բացատրել, թե ինչու Արգենտինան չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է «Ole»-ն։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հասցեին պարբերաբար հնչել են կեղծարարությունների և կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ, սակայն փաստացի տվյալներ չեն հրապարակվել։