11.01.2017 10:00

ՖԻՖԱ-ն «Լիվերպուլի» ու «Բորուսիայի» երկրպագուներին ճանաչել է աշխարհում լավագույնները

ՖԻՖԱ-ն «Լիվերպուլի» ու «Բորուսիայի» երկրպագուներին ճանաչել է աշխարհում լավագույնները

ՖԻՖԱ-ն տարվա լավագույնների ամփոփման շրջանակում հայտնել է, թե որ թիմի երկրպագուներն են ճանաչվել 2016 թվականին աշխարհում լավագույնները: Մրցանակին արժանացել են «Լիվերպուլի» ու Դորտմունդի «Բորուսիայի» աջակիցները:

Անգլիական ու գերմանական թիմերի աջակիցները մրցանակին արժանացել են Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպման արդյունքում, որի ժամանակ միասին երգել են «You’ll Never Walk Alone» երգը:

Տարվա լավագույնների թեկնածուների մեջ էին նաև Իսլանդիայի հավաքականի ու հոլանդական «Դեն Հագի» երկրպագուները: