11.01.2017 10:15

Ռումենիգե. Աշխարհի առաջնությունը 48 թիմերի մասնակցությամբ վատ գաղափար է

Ռումենիգե. Աշխարհի առաջնությունը 48 թիմերի մասնակցությամբ վատ գաղափար է

Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն կտրականապես դեմ է արտահայտվել ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 32-ից մինչեւ 48-ի հասցնելը:

«Շատ վատ գաղափար է: Դա զուտ քաղաքական որոշում է, սպորտի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող որոշում է: Ինչու փոխել ձեւաչափը, եթե 32 թիմերի մասնակցությամբ մրցաշարը հրաշալի է անցնում: Նոր ձեւաչափը պետք է գործի տասը տարի հետո: Այս ընթացքում կարելի էր քննարկել բոլորի հետ, հաշվի առնել ակումբների եւ բոլոր ֆեդերացիաների կարծիքը: Դա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է lequipe-ը:

Ռումենիգեն 1981, 1982 թվականներին արժանացել է «Ոսկե գնդակի»: