22.12.2012 17:39

Բիշքեկում փուլ է եկել Ամանորի գլխավոր տոնածառը

Բիշքեկում փուլ է եկել Ամանորի գլխավոր տոնածառը

Ղրղզական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շաբաթ գիշերը փուլ է եկել այնտեղ տեղադրված 23- մետրանոց տոնածառը, հաղորդում է Интерфакс-ը: Քաղաքապետարանի հաղորդման համաձայն՝ տոնածառի փլվելու պատճառը  կոնստրուկցիայի մաշված մետաղն է և ուժեղ քամին: АКИpress-ը հավելում է, որ քամին պոկել է նաև տոնական պաստառներն ու վնասել Ալա-Տոո հրապարակում տեղադրված պետական դրոշը, որն անմիջապես փոխարինվել է նորով: Քաղաքային իշխանությունները խոստացել են տոնածառը վերականգնել և զարդարել մինչև օրվա վերջը: