11.01.2017 11:04

Հայտնի է, թե ով է սպասարկելու Մանչեսթեր Յունայթեդ - Լիվերպուլ հանդիպումը

Հայտնի է, թե ով է սպասարկելու Մանչեսթեր Յունայթեդ - Լիվերպուլ հանդիպումը

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպման մրցավար է նշանակվել Մայքլ Օլիվերը,- տեղեկացնում է «Liverpool Echo»-ն:

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա անգլիացին սպասարկել է թիմերի միջև կայացած հանդիպումը, որում մանչեսթերցիները հաղթել են 3:1 հաշվով, ինչպես նաև Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը, որտեղ մերսիսայդցիները պարտվել են «Մանչեսթեր Սիթիին»:

Ընթացիկ մրցաշրջանում Օլիվերի սպասարկած բոլոր չորս խաղերում «Լիվերպուլը» հաղթանակ է տարել: