11.01.2017 11:16

Խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումների թվով Մխիթարյանն առաջատարներից է

Խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումների թվով Մխիթարյանն առաջատարներից է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչումների թվով թիմի առաջատարներից է:

27-ամյա ֆուտբոլիստը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 4 անգամ` երկու անգամ Եվրոպա լիգայում, մեկ անգամ` Պրեմիեր լիգայում, մեկ անգամ` Անգլիայի լիգայի Գավաթում: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ընդամենը 15 հանդիպման:

Չորսական անգամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: