11.01.2017 13:17

Արդյո՞ք կարելի է փեսային նշանակել գլխավոր խորհրդական

Արդյո՞ք կարելի է փեսային նշանակել գլխավոր խորհրդական

Այն պահից ի վեր, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ավագ խորհրդական է նշանակում իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, իրավաբանները վիճում են, թե արդյո՞ք դա ընտանեվարության արգելքի խախտում չէ:

Համապատասխան օրենք կոնգրեսն ընդունել է 1967 թ., հիմնականում՝ այն սկանդալի կապակցությամբ, երբ նախագահ Ջոն Քենեդին ԱՄՆ արդարադատության նախարար էր նշանակել իր կրտսեր եղբորը՝ Ռոբերտին: Շատերն այն ժամանակ տրտնջում էին, թե 35-ամյա Ռոբերտ Քենեդին շատ երիտասարդ է այդ պաշտոնի համար, մյուսների կարծիքով՝ դա ընտանեվարության ճչացող օրինակ էր, թեպետ 50 տարի առաջ օրենսդրությամբ  դա արգելված չէր: Կոնգրեսականներից ոմանք դժգոհ էին նաև նրանից, որ  գործընկերներն իրենց օֆիսներում աշխատանքի են ընդունում իրենց կանանց:

Այսօր ընտանեվարության արգելք կա թե՛ դաշնային մակարդակով և թե՛ նահանգների, առայժմ միայն յոթ նահանգներում այդ արգելքը չի մտցված:

Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քեթլին Քլարկը խիստ դեմ է, որ պաշտոնյաներն իրենց ազգականներին նշանակեն պետական պաշտոններում: Քլարկը հայտարարել է, որ իր 35-ամյա փեսային  նշանակելով նախագահական աշխատակազմի առանցքային պաշտոններից մեկում՝ Թրամփն «օրենքը արհամարհելու առաջին քայլն է անում»:

Փոխանցում է BBC-ն: