22.12.2012 19:33

Իսկոն` Golden Boy 2012-ի հաղթող

Իսկոն` Golden Boy 2012-ի հաղթող

Իսպանական «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն դարձել է Golden Boy 2012 մրցանակի հաղթող, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ամենամյա մրցանակը իտալական Tuttosport պարբերականի կողմից 2003 թվականից՝ Եվրոպայում հանդես եկող մինչեւ 21 տարեկան լավագույն խաղացողին:

Քվեարկության արդյունքներով Իսկոն ստացել է 137 ձայն, իրենից ետ թողնելով «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիին (125 ձայն) եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուային (116 ձայն):

Հիշեցնենք, որ լավագույն խաղացողը որոշվում է քվեարկության արդյունքում: Ֆուտբոլիստների վարկանիշը կազմում են 20 երկրների 30 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մրցանակին տարբեր տարիների արժանացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսին, Ռաֆայել վան դեր Վարտը, Սեսկ Ֆաբրեգասը, Անդերսոնը, Սերխիո Ագուերոն, Ալեշանդրո Պատոն, Մարիո Բալոտելին, Մարիո Գյոտցեն: