22.12.2012 19:24

Ռոբերտ Բրադտկեն լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը

Ռոբերտ Բրադտկեն լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայիս համանախագահ Ռոբերտ Բրադտկեն շուտով կլքի պաշտոնը: Այդ մասին news.am-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների իրազեկ աղբյուրը: 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Բրադտկեն  ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ էր նշանակվել 2009թ. սեպտեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Դեռեւս չի հաղորդվում, թե հետագայում ինչ պաշտոն կզբաղեցնի Բրադտկեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի որեւէ դիվանագիտական պաշտոն արտասահմանում կամ էլ հենց Պետդեպարտամենտում: 

Նաև չի նշվում, թե ով կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահի պաշտոնում: