18.01.2017 14:40

Ռուսաստանում Սնոուդենի կեցության իրավունքը երկարացրել են ևս երկու տարով

Ռուսաստանում Սնոուդենի կեցության իրավունքը երկարացրել են ևս երկու տարով

Ռուսաստանի իշխանությունները ևս երկու տարով երկարացրել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուրադ Սնոուդենի անձնագրի ժամկետը, Facebook-ում տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան մեկնաբանել է ԿՀՎ նախկին փոխտնօրեն Մայքլ Մորելլի հայտարարությունը, որը Սնոուդենի արտահանձնումն անվանել էր «իդեալական նվեր» ԱՄՆ ընտրված նախագահի պաշտոնակալության առթիվ: Զախարովան Մորելլին մեղադրել է «դավաճանության գաղափարախոսության» համար:

Սնոուդենը 2013 թ. ԱԱԳ գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել բրիտանական Guardian –ին և այլ լրատվամիջոցների: Փաստաթղթերում տեղեկություններ են եղել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալրտեսումների մասին, որը միջազգային սկանդալի տեղիք էր տվել:

2013 թ. Սնոուդենը ժամանակավոր ապաստան, այնուհետև՝ երեք տարվա կեցության իրավունք էր ստացել Ռուսաստանում: Փոխանցում է BBC-ն: