20.01.2017 15:33

Իրանում երկնաքեր է փլվել, տուժել է ավելի քան 70 մարդ

Իրանում երկնաքեր է փլվել, տուժել է ավելի քան 70 մարդ

Հունվարի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում փլվել է քաղաքի ամենահին երկնաքերներից մեկը, ինչի հետևանքով տուժել է առնվազն 75 մարդ:

Շենքը փլվել է այն բանից հետո, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել: Երկնաքերի փլվելու ժամանակ զոհվել են 30 հրշեջներ: IRNA տեղական հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել են նաև 45 փրկարարներ, փոխանցում է Associated Press-ը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան: Գրասենյակների աշխատակիցների ասելով՝ հրդեհի բռնկման համար ակնհայտ պատճառ չի եղել: Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ հրշեջները մի քանի ժամ փորձել են մարել կրակը, իսկ իրավապահները հազիվ են պահել օֆիսների, խանութների սեփականատերերի հոսքը, որոնք փորձել են մտնել շենք և այնտեղից դուրս բերել իրենց արժեքավոր իրերը:

Փոխանցում է vesti.ru-ն: