22.12.2012 23:20

Հռոմի պապը ներում է շնորհել իր նախկին սենեկապետին

Հռոմի պապը ներում է շնորհել իր նախկին սենեկապետին

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը ներում է շնորհել իր նախկին սենեկապետ Պաոլո Գաբրիելեին, որը մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարվել գաղտնի փաստաթղթեր գողանալու համար:

Պոնտիֆիկոսը նրան այցելել է Վատիկանի բանտում եւ անձամբ հաղորդել, որ բավարարել է ներում շնորհելու նրա խնդրանքը:

Դատարանում Գաբրիելեն խոստովանել էր, որ մի քանի տարի շարունակ պապական գրասենյակից գաղտնի փաստաթղթեր է հանել եւ բացի դրանից, դրանք տրամադրել է լրագրողներին:

Նախկին սենեկապետը իր արարքը բացատրել է «ոչ թե չար խորհրդով», այլ այն բանով, որ ցանկանում էր «բացահայտել կաթոլիկ եկեղեցու սրտում բույն դրած կոռուպցիան»: