23.01.2017 13:54

Գամբիայի նախկին նախագահի հեռանալուց հետո գանձարանից անհետացել է 11 մլն դոլար

Գամբիայի նախկին նախագահի հեռանալուց հետո գանձարանից անհետացել է 11 մլն դոլար

Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամմեի հեռանալուց հետո երկրի գանձարանից անհետացել է 11 մլն դոլար, հաղորդել է գործող նախագահ Ադամա Բեռոուի խորհրդականը: «Գանձարանը, փաստացիորեն, դատարկ է: Դա հաստատել են Գամբիայի ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի մասնագետները»,- ասել է նա: Խորհրդականի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրից դուրս է բերել 11 մլն դոլարից ավելի:

Շաբաթ օրը Գամբիայի նախկին նախագահը, որն ավելի քան 20 տարի զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, հեռացել է երկրից՝ իշխանությունն ընտրություններում հաղթած Ադամա Բեռոուին հանձնելուց հետո:

Ականատեսները հաղորդել են, որ օդանավում, որով մեկնել է Ջամմեն, բարձվել են մի քանի շքեղ ավտոմեքենաներ և  այլ թանկարժեք իրեր: Ընդ որում՝ գործող նախագահի խորհրդականը նաև ասել է, որ երկրի նոր իշխանությունները Գամբիայի գլխավոր օդանավակայանի ղեկավարությանն արգելել էին թույլ տալ, որ ինքնաթիռ տարվեն նախկին նախագահի անձնական իրերը:

Ըստ որոշ տվյալների՝ Ջամմեն այժմ Էկվադորյան Գվինեայում է, սակայն երկրի իշխանությունները չեն հաստատում այդ լուրը:

Դեկտեմբերին Ջամմեն հրաժարվել էր ընդունել իր պարտությունը նախագահական ընտրություններում: Սակայն երկրից հեռանալուց առաջ նա հայտարարել էր, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից:

Փոխանցում է BBC-ն: