31.01.2017 15:47

Պեդրո Ալմոդովարը գլխավորում է Կաննի կինոփառատոնի ժյուրին

Պեդրո Ալմոդովարը գլխավորում է Կաննի կինոփառատոնի ժյուրին

Կաննի հոբելյանական 70-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, հաղորդել է կինոփառատոնի կազմկոմիտեն:

Կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ժյուրին գլխավորում է ազգությամբ իսպանացին:

Ալմոդովարը երկու անգամ դարձել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր: 1999 թ., որպես լավագույն ռեժիսոր, նա «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 2006 թ. «Վերադարձ» ֆիլմի համար պարգևի է արժանացել որպես լավագույն սցենարիստ: Ռեժիսորը նաև երկու «Օսկարի» դափնեկիր է՝  նույն 1999-ին ՝«Ամեն ինչ մորս մասին» ֆիլմի համար՝ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար, և 2003-ին ՝ «լավագույն սցենար» անվանակարգում՝ «Խոսիր նրա հետ» ֆիլմի համար:

Փոխանցում է BBC-ն: