20.02.2017 16:54

Իրանը մտադիր է Մերձավոր Արևելքում ռազմավարական միություն ստեղծել Ռուսաստանի հետ

Իրանը մտադիր է Մերձավոր Արևելքում ռազմավարական միություն ստեղծել Ռուսաստանի հետ

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Մոսկվայի հետ ռազմավարական միություն ստեղծել Մերձավոր Արևելքում, հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը:

Լարիջանիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև տարաձայնություն չկա սիրիական կարգավորման հարցերում: «Մենք միատեսակ գնահատական ենք տալիս Սիրիայի իրավիճակին և նրա ապագային»,- հայտարարել է խորհրդարանականը: Նա նշել է նաև երկրների փոխգործակցությունը Արաբական Հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարում:

Լարիջանին նաև հայտարարել է, որ Իրանը քաղաքական ճանապարհով Սիրիայի հակամարտության լուծման հարցում համաձայն է Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Աստանայի հանդիպման ժամանակ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում զինադադարի պահպանման վերահսկողության եռակողմ մեխանիզմ ստեղծել:

Փոխանցում է lenta.ru-ն: