20.02.2017 19:19

Լավրով. ԱՄՆ հատուկ ծառայությունները անընդհատ գաղտնալսում են Ռուսաստանի դեսպանին

Լավրով. ԱՄՆ հատուկ ծառայությունները անընդհատ գաղտնալսում են Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն անդադար գաղտնալսում են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին:

«Մի քանի շաբաթ Թրամփի անվտանգության խորհրդական աշխատած  գեներալ Ֆլինի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ ամերիկյան հատուկ ծառայությունները լրագրողներին միանգամայն պաշտոնապես պատմել են, թեպետ՝ անանուն, որ, օրինակ, մեր դեսպան Կիսլյակի «կոմունիկացիաները», ինչպես իրենք են արտահայտվել, մշտապես գաղտնալսվում են»,- մամլո ասուլիսում հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը պատմել է, որ հատուկ ծառայությունները բազմիցս փորձել են հավաքագրել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում աշխատող ռուսաստանցի դիվանագետներին: Նախարարի խոսքով՝ դա հաճախ արվում է անթաքույց, դիվանագետների ընտանիքների անդամների ներկայությամբ: 2016 թ., դեռ Օբամայի վարչակարգի օրոք, «մի քանի նման դեպք է եղել», և ամեն անգամ Մոսկվան «ուշադրություն է դարձնում դրանց»,- նշել է Լավրովը:

Փոխանցում է ria.ru-ն: