21.02.2017 14:39

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ստեղծել ահաբեկիչների տվյալների միասնական բազա

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ստեղծել ահաբեկիչների տվյալների միասնական բազա

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիռոմոլոտովը նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի երեք ուղղություն: Այդ մասին նա պատմել է The Jeruslem Post-ին տված հարցազրույցում:

«Նախ՝ անհրաժեշտ է ստեղծել միասնական միջազգային տվյալների բազա՝ օտարերկրյա ահաբեկիչների և գրոհայինների ցուցակով: Երկրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել նրանց տեղաշարժման վերահսկման համակարգ: Եվ երրորդ՝ անհրաժեշտ է հեշտացնել օտարերկրյա ահաբեկիչների և գրոհայինների հանձնումը մի երկրից մյուսին, քանի որ այժմ այդ գործընթացը բավական երկար է տևում»,- հայտարարել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ իրական սպառնալիք կա, որ ահաբեկիչները նոր տարածքներ կգրավեն, այսպես կոչված՝ «անկայունության գոտում», որը ձգվում է Կենտրոնական Աֆրիկայից մինչև Հարավարևելյան Ասիայի երկրներ:

Փոխանցում է lenta.ru-ն: