22.02.2017 16:04

ՀԱՀ բարձր դատարանն արգելափակել է երկրի ելքը Միջազգային քրեական դատարանից

ՀԱՀ բարձր դատարանն արգելափակել է երկրի ելքը Միջազգային քրեական դատարանից

ՀԱՀ բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել Միջազգային քրեական դատարանի կազմից դուրս գալու՝ երկրի իշխանությունների մտադրությունը, հաղորդում է Reuters-ը:

Բարձր ատյանի նախագահ Ֆինեաս Մոջափելոն պաշտոնապես կարգադրել է ՀԱՀ կառավարությանը ետ կանչել Հաագա ուղարկված համապատասխան ծանուցումը: Առայժմ պարզ չէ՝ կառավարությունը կենթարկվի՞ այդ կարգադրությանը:

Նախկինում բարձր դատարանը բազմիցս  կառավարությունից պահանջել է կատարել  ՄՔԴ առջև ստանձնած պարտավորությունները, սակայն ՝ ապարդյուն:

Այնուհանդերձ՝ ընդդիմադիր «Դեմոկրատական ալյանս» կուսակցությունը, որ հայց է ներկայացրել, արդեն դատարանի որոշումն անվանել է իր մեծ հաղթանակը:

ՀԱՀ-ը ՄՔԴ-ից դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարել է 2016 թ.  հոկտեմբերի 21-ին: Պատճառ են հանդիսացել հակասությունները դատարանի առջև պարտավորությունների և արտասահմանյան պետությունների ղեկավարներին դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտող ներքին օրենքների միջև: 

Աֆրիկյան միության գագաթնաժողովի ընթացքում ՀԱՀ էր ժամանել Սուդանի նախագահ Օմար Բաշիրը, որը պաշտոնապես հետախուզվում էր ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեղադրանքով: Բարձր դատարանն այն ժամանակ պահանջել էր նրան հանձնել Հաագային, սակայն կառավարությունը հրաժարվել էր դա անել՝ դրա փոխարեն հայտարարելով, որ դուրս է գալիս ՄՔԴ-ից: Փոխանցում է lenta.ru-ն: