27.02.2017 12:28

«Օսկար». Լավագույն ֆիլմ. «Լուսնի լույսը»

«Օսկար». Լավագույն ֆիլմ. «Լուսնի լույսը»

«Օսկարի» մրցանակաշխությանը լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը, որը պատմում է Մայամիի աղքատ թաղամասերում մեծացող անչափահասի մասին:

Ընդ որում՝ հաղթողին հայտարարելիս սխալ է տեղի ունեցել, և հաղթող է հայտարարվել «Լա-Լա Լենդ» մյուզիքլը: Քիչ անց, սակայն, հաղորդավարներն ուղղել են սխալը՝ բացատրելով, որ իրենց սխալ ծրար է տրվել:

Այդպիսով՝ «Լա-Լա Լենդը», որ «Օսկարի» էր առաջադրվել ռեկորդային՝ 14 անվանակարգերում, ստացել է վեց արձանիկ: Ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսուրայի անվանակարգում՝ առաջ անցնելով Մել Գիբսոնից («Խղճի նկատառումներով»), Բարրի Ջենքինսից («Լուսնի լույսը»), Քեննեթ Լոներգանից («Մանչեսթերը ծովափին») և Դենի Վիլնյովից («Ժամանում»): 32-ամյա Շազելն այդ մրցանակին արժանացած ամենաերիտասարդ ռեժիսորն է:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը, որը գլխավոր դերակատարն է նույն մյուզիքլում: Լավագույն դերասան անվանակարգի հաղթողն է Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովափին»):

Փոխանցում է BBC-ն: