07.03.2017 19:48

Լ. Դալլաքյան. Կարծում էի՝ Ժառանգությունից առավել անպատասխանատու կուսակցություն էլ հազիվ ունենանք, բայց ոնց տեսնում եմ՝ «Ելք»-ը…

Լ. Դալլաքյան. Կարծում էի՝ Ժառանգությունից առավել անպատասխանատու կուսակցություն էլ հազիվ ունենանք, բայց ոնց տեսնում եմ՝ «Ելք»-ը…

Լեռնիկ Դալլաքյանը ֆեյսբուքում գրում է.

«Մանե Թանդիլյան - «Արցախի հարցում Ելք դաշինքը առաջարկում է նախ եւ առաջ ստեղծել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռություն եւ ապա նոր խոսել այն մասին, թե ինչպիսի փոխզիջումներ են հնարավոր, կամ հնարավոր չեն: Քանի դեռ խախտված է այդ բալանսը, որեւէ փոխզիջման մասին Ելք դաշինքը չի խոսելու (էստեղ հույժ ադեկվատ դահլիճի հրճվալի ծափերի ներքո հայոց փրկության ավետաբերը շոյված-մեծահոգի խունջիկ մունջիկ է գալիս): Եվ քանի դեռ Ադրբեջանում հնչում են ռազմատենչ հռետորաբանություն, Ելք դաշինքը հստակ պատկերացնում է` որեւէ փոխզիջում արդյունավետ, Հայաստանի շահերից չի կարող ելնել երբեւէ. սա խնդրում եմ ֆիքսեք»: - Ֆիքսեցինք: Հիմա եկեք ուժերի գերլարումով ճգնենք ու երեւակայենք, թե Ելք-ը հայաստանցիներիս երախտապարտ ուսերի վրա մտել է ԱԺ եւ լինելով խորհրդարանական մեծամասնություն` ձեւավորել է «ջահել, երազակիր, իրենց գործում կայացած անհատներից» կառավարություն (վարչապետի իր թեկնածուին Ելքը հայ ժողովրդին մատուցելու է վերջին պահին` իբրեւ ճաշից հետո տրվելիք անուշեղեն): Գիտենք` Մինսկի խումբ կոչվող ակումբանման մի հիմնարկություն կա, որտեղ տարիներ ի վեր պարբերաբար այցելում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանակիրները` դեսից դենից զրուցելու: Հիմա` մեր նորընտիր կառավարությունը իր հույժ գաղտնի վարչապետով ի՞նչ են ասելու էս ակումբավարներին. – ասելու են ռադ եղեք` մենք ձեր ակումբ ոտք չե՞նք դնելու, քանի դեռ մեր ռազմական ներուժը չենք հավասարեցրել Ադրբեջանի զինուժի մակարդակին ու քանի դեռ Իլհամը մեր հասցեին փիս-փիս բաներ է հոխորտում. նրանից շատ նեղացել ենք, իրոք: Դե` Մինսկի խմբի ճարն ի՞նչ, - կանչելու է Իլհամին ու ասի` լեզուդ շաղ մի տուր, սասդ կտրի, տո´, հարեւանիդ հասցեին խի՞ ես չար-չար հռետորաբանում. հիմա գնա տուն, չլնեմ չիմանամ զենք-մենք առնես, մինչեւ որ նեղսրտած հարեւաններդ ստեղծված իրավիճակից մի Ելք գտնեն, ռազմական հավասարակշռության գան, որ հետո լայաղ անեն մեզ հետ լեզու թրջեն` բալքի Ղարաբաղի հարցում մի փոխզիջման գանք…
Հ.գ. Միշտ կարծել եմ, թե Ժառանգությունից առավել անպատասխանատու կուսակցություն էլ հազիվ թե ունենանք, բայց ոնց տեսնում եմ, «Ելք»-ը Փոստանջյան Զարուհու հարազատ օջախն է… նա դեռ կհայտնվի այնտեղ»: