08.03.2017 14:18

Christie's-ի «հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի» աճուրդը $117,8մլն է հավաքել

Christie's-ի «հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի» աճուրդը $117,8մլն է հավաքել

Christie’s-ի՝ Լոնդոնում կայացած «Հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստ» աճուրդի արդյունքում հավաքվել է 94,6 միլիոն ֆունտ ստեռլինգ ($117,8մլն), շաբաթվա ողջ ընթացքում 20-րդ դարի արվեստի նմուշների աճուրդից հավաքված գումարը 258,3 մլն ֆունտ է ($318,7մլն), փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

Ընդ որում, հետպատերազմյան եւ ժամանանակակից արվեստի նմուշների վաճառքց հավաքված գումարը նախորդ տարվա նմանատիպ աճուրդի համեմատությամբ աճել է 65 տոկոսով:

Աճուրդի թոփ-լոտն է դարձել Պիտփր Դոյգի «Կոբուրգ 3+1» անունով կտավը (նկարում), որը վաճառվել է 12,7 միլիոն ֆունտ ստեռլինգով: