08.03.2017 17:03

Մոսկվայում ֆեմինիստ ցուցարարները բարձրացել են Կրեմլի աշտարակի վրա

Մոսկվայում ֆեմինիստ ցուցարարները բարձրացել են Կրեմլի աշտարակի վրա

Մոսկվայից ու Սանկտ-Պետերբուրգից ֆեմինիստուհիների մի խումբ կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մոսկվայի Կրեմլի պատերի մոտ բողոքի ակցիա է անցկացրել: Կանայք ցուցապաստառով բարձրացել են Կրեմլի աշտարակներից մեկի վրա: 7 ակտիվիստ բերման է ենթարկվել: Ցուցապաստառներից մեկի վրա գրված էր՝ «200 տարի տղամարդիկ իշխանության են, չի՛ք»:

Ակտիվիստ Կատրին Նենաշեւան BBC-ի ռուսական ծառայության թղթակցին հայտնել է, որ այսօր քաղաքում էլի մի քանի բողոքի ակցիաներ են նախատեսված, սակայն չի հայտնել թե կոնկրետ երբ եւ որտեղ:

«Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի աղջիկներն այսօր միավորվել են, որ ցույց տան, որ մենք շատ ենք, որ շարունակելու ենք խոսել ու չենք վախենում դրանից: Ակցիայի կարգախոսները դիտմամբ միամիտ երանգներով են ընտրված, նրանք բավական պարզունակ են, սակայն ցավոք, հաճախ արդիական են որոշակի խմբերի համար», - ասել է Նենաշեւան: