10.03.2017 14:44

Մհեր Արշակյան. Մա՛յր, դու քո որդուն սպանող հրեշի կողքին ես. Սիվիլնեթ

Ապրիլյան քառօրյայում զոհվածների մայրերը հենց քառօրյայի ընթացքում բացահայտված օֆշորային սկանդալի խայտառակ հերոս Միհրան Պողոսյանի կողքին են։ «Միհրանը միշտ կանգնած է եղել իմ ընտանիքի կողքին»,- ասում է զոհվածներից մեկի՝ Բագրատ Ալեքսանյանի մայրը։ Իսկ Միհրանը թիկունքում կանգնած ինչ-որ շարժումներ է անում։ Ինքը արդեն սկանդալի հերոս չէ, ինքը հերոսի մայր ողորմացողն է։

Կարծում եմ, որ հասկանում եմ Բագրատ Ալեքսանյանի մորը՝ ինքը չի մխիթարվելու։ Բայց արդյո՞ք չմխիթարվելու գինը Միհրան Պողոսյանի կողքին կանգնելն է։ Թե՞ տարբերություն չկա՝ Միհրան Պողոսյան, Ռամիլ Սաֆարով, թե ինչ-որ Չիկատիլո։ Երբ որդիդ չկա, ո՞վ կարող է համոզիչ լինել Միհրանի հանցագործությունները պատմելիս։ Որդիս չկա և վերջ։ Նույնն է, թե շարունակես ապրել աշխարհի վերջից հետո։ Միջանկյալ ինձ հիշեցրեք խնդրում եմ՝ ի՞նչը կամ ու՞մ նկատի ուներ Նժդեհը, երբ արդեն հերոսացնում էր որդի ունեցող հայ մայրերին։

Միհրանն օգնել է, լավ է արել։ Բայց որդու կորուստն ինչո՞վ չափվող ողբերգություն է, որ Միհրանին բերել է առաջին պլան։ Դա ի՞նչ ողբերգություն է, ո՞ր։ Թե՞ ուզում եք ասել, որ որդիս չկա, բայց ես հո ապրում եմ։ Միհրանն էլ է այդպես մտածում՝ հիմա դու առավել ևս ես ապրում, քո ողբերգությունից կարելի է հրաշալի նախընտրական շոու ստանալ։ Իսկ որևէ մեկը հիշո՞ւմ է, որ քառօրյայից հետո պարզվեց, որ հայկական կողմը կռվելու զենք չի ունեցել։ Որովհետև զենքի փող չի եղել։ Իսկ Միհրանը հենց այդ նույն ժամանակ պանամական օֆշորում գուցե միլիարդներ էր լվանում՝ Սերժ Սարգսյանի, գուցե նաև Վիգեն Սարգսյանի միլիարդները։ Բագրատ Ալեքսանյանի մայրը կարող է օֆշորից գաղափար չունենալ, որդի կորցնելուց հետո կարելի է նույնիսկ կորցնել որդու ընկալումը, ամեն ինչ հնարավոր է։ Բայց դա նշանակում է, որ որդուդ զոհաբերության բովանդակությունն էլ մեռավ։ Դա նշանակում է, որ որդուց մինչև հերոս (ինչպես ազգովի անվանում են նրան) ճանապարհը ականապատվեց Միհրանով։

Մենք ասում ենք՝ ճիշտ ես դու, մա՛յր, բայց դա մի՛ մտցրու մեր աչքը։ Երբ հրապարակավ կանգնում ես նրա կողքին, դու ասում ես, որ օֆշորը կարող է շարունակվել, իսկ զոհերի մայրերը ինչ-որ մեկի փեշից բռնելու հասցե ունեն։ Դու օրհնում ես օֆշորը, մա՛յր։ Սա քո ուղերձն է ապրողին

Շարունակությունն՝ այստեղ