10.03.2017 15:05

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից ներկրվող ծաղիկների ու բանջարեղենի արգելքը

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից ներկրվող ծաղիկների ու բանջարեղենի արգելքը

Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից որոշ ծաղիկների եւ բանջարեղենների ներկրման արգելքը:

Մասնավորապես, ըստ ՌԴ կառավարության տարածած փաստաթղթի, խոսքը մեխակների, սոխի, ծաղկակաղամբի, բրոկկոլիի եւ այլ մի շարք ապրանքների մասին է: Հայտնի է դարձել նաեւ, որ ռուսաստաայան լոուկոստեր «Պոբեդան» ապրիլի 21-ից սկսած Մոսկվայից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի թուրքական Ալանյա առողջարանական քաղաք:

Երկու այս տեղեկություններն էլ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակել են ՌԴ եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումից ժամեր առաջ:

 Հիշեցնենք, որ ՌԴ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածության շրջանում (2015-ի նոյեմբերից հետո) ՌԴ սահմանած արգելքների արդյունքում մի քանի անգամ ավելացավ Հայաստանից Ռուսաստան բանձարեղենի մի քանի տեսակների, մասնավորապես, լոլիկի արտահանումը: