13.03.2017 14:36

Հարավային Օսիայի բանակի ստորաբաժանումները կանցնեն ՌԴ ԶՈՒ կազմ

Հարավային Օսիայի բանակի ստորաբաժանումները կանցնեն ՌԴ ԶՈՒ կազմ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ համաձայնագրին, որով Վրաստանից ազատված այդ տարածքի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կընդգրկվեն ռուսական ԶՈւ կազմում:

Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Հարավային Օսիայի հանրապետությունն անջատվել է Վրաստանից ԽՍՀՄ փլուզումից հետո: 2008-ի օգոստոսի վրաց-ռուսական պատերազմից հետո ՌԴ-ը եւ էլի մի քանիերկիր ճանաչեցին Հարավային Օսիայի անկախությունը: Վրաստանը, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը ՀՕ-ն համարում են Վրաստանի մասը: