13.03.2017 15:36

ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կարող է կիրառվել «հողի իրավունքը»

ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կարող է կիրառվել «հողի իրավունքը»

Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք կարող է ներդրվել՝ հիմնված «հողի իրավունքի» վրա, «ՌԻԱ-Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ  Ռուսլան Բալբեկը:

Նրա խոսքով, նոր սկզբունքը կարող է կիրառվել Կոնստանտին Զատուլինի եւ Նատալյա Պոկլոնսկայայի ներկայացրած օրինագծի ընդունման պարագայում: Ազգությունների հարցերով կոմիտեն արդեն դրական եզրակացություն է տվել:
Օրինագծի ընդունման դեպքում ՌԴ քաղաքացիություն կարելի կլինի ստանալ ոչ միայն «արյան» սկզբունքով, այլեւ՝ հողի իրավունքով: Հիմնական չափանիշ կդառնա ռուսաց լեզվի իմացությունը, ինչպես նաեւ ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության տարածքի հետ կապը:

Այդպիսով, Բալբեկի խոսքով, ռուսաստանյան քաղաքացիություն կարող են հեշտացված կարգով ստանալ հետխորհրդային տարածքի ռուսաց լեզվին տիրապետող անձինք եւ նրանց ազգականները: