14.03.2017 13:15

Նոր գիրք. Արցախյան հիմնահարց. արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016 թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ

Նոր գիրք. Արցախյան հիմնահարց. արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016 թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ

«Անտարես» հրատարակչության կողմից լույս է ընծայվել «Արցախյան հիմնահարց. արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016 թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ» գիրքը (կազմողներ՝ Ավետիս Ավագյան, Արման Մուսինյան, խմբագիր՝ Աշոտ Սարգսյան, Երեւան, Անտարես, 2017, 344 էջ)։

***

Հայ ազգային կոնգրեսի՝ 2016 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած 2-րդ (20-րդ) համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող նրա կարեւորագույն հոդվածների հետ միասին, հրապարակվեց առանձին գրքով (Լեւոն Տեր-Պետրոսյան, Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն, Երեւան, Անտարես, 2016)։ Ելույթը, հրապարակված նաեւ բազմաթիվ լրատվամիջոցներով եւ տեսացանցով (youtube), ամենալայն հասարակական քննարկման առարկա դարձավ՝ ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Արձագանքել են հասարակության ամենատարբեր շերտերի, մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդիկ՝ գիտնականներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, գործարարներ, արվեստագետներ եւ այլն։

Ինչպիսի՞ն էր հասարակական եւ քաղաքական արձագանքն այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած հարցի լուծողն ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, եւ ինչպիսին է հիմա, երբ հարցի պատասխանատուն այսօրվա իշխանությունն է, եւ ինքն ընդամենը հիշեցնում է խնդրի առաջնային կարեւորության եւ լուծման համար ստեղծված միջազգային հերթական պատեհությունն օգտագործելու մասին։

Նկատի ունենալով հարցի հասարակական հնչեղությունը, հայկական պետականության ճակատագրի առումով դրա գերկարեւորությունը, որպես հասարակական վերաբերմունքի եւ ընկալման արտահայտություն՝առանձին գրքով հրապարակում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ ելույթի հասարակական արձագանքների մի փունջ։ Սա միայն հասարակական կարծիքի եւ դրական վերաբերմունքի արձանագրման ու ցուցադրման նպատակ չի հետապնդում։ Հրապարակվող նյութերում բազմաթիվ են դրանց հեղինակների արժեքավոր դիտարկումներ ու փաստարկներ, մեկնաբանություններ, որոնք լրացնում են, մանրամասնում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առարկա հիմնահարցի դրույթները, զարգացնում, լրացուցիչ հիմնավորում նրա առաջ քաշած թեզերը։

Ուրախ կլինեինք, եթե որեւէ մեկը ձեռնարկեր հավաքել եւ հրատարակել Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթի նաեւ բացասական արձագանքները։ Այն կդառնար էժանագին ու կերծ հայրենասիրությամբ քողարկված քաղաքական տգիտության մի հուշարձան-դասագիրք՝ ապագա սերունդներին հեռու պահելով քաղաքական արկածախնդրությունից ու դրա աղետալի հետեւանքներից։

***

Ժողովածուի մասին ընթերցողին լիակատար պատկերացում տալու համար նպատակահարմար ենք համարում այբբենական կարգով (ըստ ազգանունների) ներկայացնել գրքում ընդգրկված նյութերի հեղինակների ամբողջական ցանկը.

 

Գագիկ Ադամյան (էլեկտրիկ-ինժեներ)

Նարեկ Ադամյան (քաղաքագետ)

Վահրամ Աթանեսյան (ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995 թթ.), Ստեփանակերտ)

Արման Աղաջանյան (կառավարման մասնագետ)

Ջավահիր Այվազյան (ինժեներ-քիմիկ-տեխնոլոգ)

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ (ճարտարապետ եղբայրներ)

Սեւակ Արամազդ (գրող, հրապարակախոս, Գերմանիա)

Հասմիկ Բաբաջանյան (բանաստեղծ, արձակագիր, լրագրող)

Դավիթ Գյուրջինյան (լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս)

Արման Գրիգորյան (քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր)

Արթուր Եղիազարյան (պատմաբան)

Օլիմպիա Էլոյան (ավագ մաքսային տեսուչ)

Ռադա Թեյմուրազյան Բուսման (ուսուցիչ)

Վահրամ Թոքմաջյան (պատմաբան)

Ժիրայր Լիպարիտյան (պատմաբան, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան)

Քրիստինե Խանումյան (խմբագիր, լրագրող)

Գագիկ Խաչատրյան (ծրագրավորող)

Վահագն Խաչատրյան(ճարտարագետ)

Մարիամ Ծատրյան (պատմաբան)

Սմբատ Կարախանյան (փորձագետ, Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար)

Հակոբ Կարապետյան (լրագրող)

Թաթուլ Հակոբյան (խմբագիր, լրագրող, վերլուծաբան)

Վարդան Հակոբյան (ծրագրավորող)

Արտակ Հարությունյան (ծրագրավորող)

Հասմիկ Հարությունյան (լեզվաբան, թարգմանիչ)

Ներսես Հարությունյան (պատմաբան)

Նարեկ Հովակիմյան (տնտեսագետ)

Նարինե Հովհաննիսյան (մանկավարժ)

Յուրա Հովսեփյան (լրագրող)

Աշոտ Ղարիբյան (լրագրող)

Լիզա Ճաղարյան (գրող, հրապարակախոս)

Մյասնիկ Մալխասյան (ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ)

Աղասի Մարգարյան (լրագրող)

Վարդան Մարկոսյան (նախկին դիվանագետ, Գերմանիա)

Արմեն Մարտիրոսյան (գործարար, հրատարակիչ)

Արմեն Մելիքյան (պատմաբան)

Սարգիս Միքայելյան (հոգեթերապեւտ)

Ֆելիքս Մուշեղյան (ճարտարագետ)

Արման Մուսինյան (արեւելագետ, հրապարակախոս)

Կարինե Յարալյան (ՀՌ(Ս)Հ դասախոս)

Աշոտ Ներսիսյան (պատմական գիտությունների դոկտոր,ԵՊՀ պրոֆեսոր)

Մարկ Նշանյան (հրապարակախոս, վերլուծաբան)

Տիգրան Պասկեւիչյան (գրող, հրապարակախոս)

Տաթեւիկ Պողպատյան (ազգագրագետ)

Թեւան Պողոսյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)

Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու))

Արամ Սարգսյան (նախկին վարչապետ)

Նարեկ Սարգսյան (երաժիշտ, հրապարակախոս)

Սիմոն Սարգսյան (լրագրող)

Գոհար Սիմոնյան (լրագրող)

Վահան Վարդապետյան (բժիշկ, հրապարակախոս)

Կարեն Տոնոյան (կենդանաբան-կինոլոգ)

Սերգո Տոնոյան (ճարտարապետ)

Հարութ Ուլոյան (աշխարհագրագետ, վերլուծաբան)

Կարպիս Փաշոյան (լրագրող)

Աշոտ Քալանթարյան (այգեգործ, ԱՄՆ)

Գագիկ Քամալյան (գործարար):

 

Աշոտ Սարգսյան