16.03.2017 11:57

Ստամբուլի իշխանությունները անվավեր են ճանաչել Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունը

Ստամբուլի իշխանությունները անվավեր են ճանաչել Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունը

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում նախօրեին տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս  Բեքչյանը։

Տեղապահի ընտրություններին մասնակցել են 2 թեկնածու՝ Արամ արք. Աթեշյանն ու Գարեգին արք. Բեքչյանը։ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւս առաջադրվել էր, սակայն վերջին պահին հանել էր իր թեկնածությունը  Բեքչյանի օգտին։

Տեղապահի ընտրությունից հետո, սակայն,  Ստամբուլի նահանգի իշխանությունները պաշտոնական նամակ են տարածել, որով մերժվում է նոր ընտրության անցկացումն ու անվավեր համարում տեղապահի ընտրությունը, նպատակ ունենալով, իբր, «պոլսահայ համայնքը պառակտումներից զերծ պահելու համար»: