16.03.2017 13:25

«Գլենդել հիլզից» տուժած ցուցարարներն ի նշան բողոքի փակել են Տիգրան Մեծ պողոտան

«Գլենդել հիլզից» տուժած ցուցարարներն ի նշան բողոքի փակել են Տիգրան Մեծ պողոտան

Երեւանի Բուզանդ եւ Լալայան փողոցների մի քանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի փակել են Տիգրան Մեծ պողոտան (Կառավարության շենքի մոտ)՝ պահանջելով, որ կառավարության ներկայացուցիչները դուրս գան եւ տեղեկություն տրամադրեն իրենց հուզող հարցի վերաբերյալ:

2004-ին Բուզանդի եւ Լալայանց փողոցի սեփական տների տարածքը գերակա շահ է ճանաչվել, տեղի բնակիչներին կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվել էր փոխհատուցել բնակարանների գումարը, սակայն ընկերությունը մեծամասամբ չի կատարել պայմանագրային պարտավորությունները:

Ցուցարարներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները ուժով դուրս բերեցին նրանց: Այժմ ոստիկանները խիտ շարքերով պատնեշ են կազմել Տիգրան Մեծի երկու կողմերում: