16.03.2017 14:28

Լավրով. Մոսկվան կողջունի հայ-թուրքական բանակցությունների վերսկսումը

Լավրով. Մոսկվան կողջունի հայ-թուրքական բանակցությունների վերսկսումը

Մոսկվան կողջունի հայ-թուրքական սահմանի բացումը եւ պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

«Սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը [2008-09թթ.] պայմանավորվելու եւ կարեւոր, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն դրսեւորեցին: Վստահ եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում, շատ բան կախված է հենց իրենցից: Չէ՞ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու կարողությամբ՝ սեփական քաղաքացիների հույսերն ու իղձերը իրականացնելու համար: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանին, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցությունը տրամադրել», - Regional Post — Caucasus ամսագրին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է նաեւ, որ Ռուսաստանը կողջուներ, որ «ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար»: