16.03.2017 15:58

Հաց բերողը մահացել է. ArmLur.am

Հաց բերողը մահացել է. ArmLur.am

«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, տեղեկացնում է ArmLur.am;ը: Ըստ աղբյուրի, Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնել է, որ Սարգսյանի առողջական վիճաակը վատթարացել էր եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: 

Սարգսյանը 2016-ի հուլիսին իր մեքենայով ճեղքելով ոստիկանների պատնեշը, մտել էր գրավված ՊՊԾ գունդ՝ հաց հասցնելու «Սասնա ծռեր» խմբի զինյալներին: Այդ արարքի համար լուրջ հիվանդությամբ տառապող Սարգսյանը կալանավորվել էր, ապա ստորագրությամբ ազատ արձակվել 2016-ի դեկտեմբերի վերջին: Փետրվարի սկզբին նա կրկին կալանավորվեց եւ ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց: