16.03.2017 18:04

Հոգեւորականը Սյեռա Լեոնեում հսկայական ադամանդ է գտել

Հոգեւորականը Սյեռա Լեոնեում հսկայական ադամանդ է գտել

Քրիստոնյա հոգեւորականը Սյեռա Լեոնեի արեւելքում գտնվող Կոնո շրջանում գտել է աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկը: Էմանուել Մոմոխի գտած 709 կարատ քաշով ալմաստն այժմ գտնվում է Սյեռա Լեոնեի կենտրոնական բանկում՝ երկրի մայրաքաղաք Ֆրիթաունում: Այս թանկարժեք ալմաստը մարդկությանը հայտնի 20 ամենախոշոր ալմաստներից մեկն է:

Ալմաստով հարուստ Սյեռա Լեոնեում տարածված է սիրողական արդյունահանումը: Պաստորը վերջին 45 տարվա մեջ երկրի աամենախոշոր ալմաստն է հայտնաբերել: 1972-ին աֆրիկյան այս երկրում գտնվել է 969 կգ քաշով ալմաստը, որն ստացել էր «Սյեռա Լեոնեի աստղ» անունը: