16.03.2017 18:59

Գլխավոր դատախազը հանձնարարել է քննել «Հաց բերողի» մահվան հանգամանքները

Գլխավոր դատախազը հանձնարարել է քննել «Հաց բերողի» մահվան հանգամանքները

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի  մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արթուր Սարգսյանը մահացել է այսօր՝ «Արմանիա» բժշկական կենտրոնում: Նա մեղադրվում էր ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբին աջակցելու մեջ: Փետրվարի 9-ին Սարգսյանը կլկին կալանավորվել էր, 10-ից նա ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց, մարտի 6-ին ԱԺ մի շարք պատգամավորների ստորագրությունների ու գրավի դիմաց Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց: